BBC-ի տեղեկացմամբ՝ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ առայժմ չի ցանկանում նոր պատժամիջոցներ սահմանել Ռուսաստանի նկատմամբ, որպեսզի չվնասի խաղաղ գործընթացին։ Նրա դիտարկմամբ՝ ռուս-ուկրաինական հակամարտությունը պետք է մնար Եվրոպայի խնդիրը, ԱՄՆ-ը չպետք է միջամտեր, և եթե էական առաջընթաց չլինի, ԱՄՆ-ը իր դերը կարգավորման հարցում կզիջի Եվրոպային։ Նա հավաստիացրել է, որ ամերիկացի զինվորներ ՈՒկրաինայում չեն լինի։                
 

Մշակույթի երեք գործիչներ հրաժարվել են աջակցել Ղրիմի հարցում Պուտինի քաղաքականությանը

Մշակույթի երեք գործիչներ հրաժարվել են աջակցել Ղրիմի հարցում Պուտինի քաղաքականությանը
19.03.2014 | 16:59

Նկարիչներ Թաիր Սալախովի, Այդան Սալախովայի և ճարտարապետ Յուրի Գնեդովսկու անուններն անհետացել են մշակույթի գործիչների այն ցուցակից, որոնք իրենց աջակցությունն էին հայտնում ՈՒկրաինայի և Ղրիմի հարցում Վլադիմիր Պուտինի դիրքորոշմանը: ՌԴ-ի մշակույթի նախարարության կայքում տեղադրված նամակի ներքո կար 511 ստորագրություն, իսկ մարտի 14-ին տարածած մամուլի հաղորդագրության մեջ նշված էր 514 մարդու անուն:

Մարտի 14-ին Այդան Սալախովայի ֆեյսբուքյան էջում հայտնվել էր գրառում այն մասին, որ ինքը չի ստորագրել մշակույթի գործիչների դիմումը: Սրանից զատ՝ նա ընդգծել էր, որ իր հետ ոչ ոք կապ չի հաստատել այդ հարցով: Թե ինչով է պայմանավորված Թաիր Սալախովի և Յուրի Գնեդովսկու ստորագրությունների անհետացումը ցուցակից՝ առայժմ անհայտ է:
Դիմումը ստորագրող մի քանի անձինք քննադատության են ենթարկվել իրենց գործընկերների կողմից: Օրինակ՝ Լվովի ազգային երաժշտական ակադեմիայի գիտխորհուրդը Յուրի Բաշմետին, որի ստորագրությունը նշված էր փաստաթղթի տակ, զրկել է պրոֆեսորի կոչումից: Լիտվայի ռուսական դրամատիկական թատրոնը հրաժարվել է Սանկտ-Պետերբուրգում «Հանդիպումներ Ռուսաստանում» փառատոնի հյուրախաղերից, չնայած փառատոնի կազմակերպիչ Սերգեյ Շուբը նույնպես ստորագրել էր դիմումը:

Դիտվել է՝ 1045

Մեկնաբանություններ